Հասարակություն

Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 7-8-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: