Հասարակություն

Վաղվանից Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում կմեկնարկեն բրոնզ-երկաթեդարյան ամրոցի պեղումները

Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում հուլիսի 8-ին մեկնարկում են բրոնզ-երկաթեդարյան ամրոցի պեղումները. հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Հնագիտական աշխատանքները իրականացնում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (արշավախմբի ղեկավար՝ պ․գ․թ․ Բ․ Վարդանյան): Հուշարձանի ուսումնասիրման, պեղման աշխատանքներին ներգրավված է նաև Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մկրտչյանը: