Հասարակություն

Առևանգված հայ զինծառայողներին Ադրբեջանի դատարանը դատապարտեց 11.5 տարվա ազատազրկման

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը քիչ առաջ հրապարակել է հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի ու Կարեն Ղազարյանի գործով դատավճիռը՝ նրանց  դատապարտելով 11 տարի 6 ամիս ազատազրկման։

Ավելի վաղ դատախազը պահանջել էր 12 տարվա ազատազրկում։

Հայաստանի զինծառայողները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների` այդ թվում դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար:

Հիշեցնենք, հայ զինվորներն առևանգվել են Շիկահողի դիրքեր հաց տանելիս: