Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը 7 ամիս արգելափակված է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Այցը հնարավորություն էր ավելի լավ հասկանալու իրավիճակը տեղում՝ ԼՂ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումներով և մարդասիրական հետևանքներով»,-գրել է նա:
Council of Europe High-level delegation visited starting point of #LachinCorridor, blocked for 7 months.
— Arman Khachatryan (@armkhach) July 7, 2023
Visit was an opportunity to have a better understanding of situation on the ground, with its serious human rights & humanitarian consequences for people of #NagornoKarabakh pic.twitter.com/0Hy7Qah2ri