Հասարակություն

«Տարածաշրջանում կարմրուկի վիճակը բավական սուր է». Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ տարածաշրջանում կարմրուկի վիճակը բավական լարված է, կան երկրներ, որտեղ բռնկումները ավելի մեծ ծավալի են։

Նրա խոսքով՝ շաբաթական կարմրուկի մոտ 13 դեպք է գրանցվում. «Բռնկումները դեռ շարունակվում են, ճիշտ է՝ փոքր ծավալներով։ Պատվաստման աշխատանքները մեծ թափով ընթանում են, հիմա բուժաշխատողների շրջանում են իրականացնում լայնածավալ պատվաստումներ, որովհետև առաջնային թիրախը իրենք են, երբ կարմրւոկով պացիենտ են ընդունում»,- ասել է նա։ 

Ըստ Ավանեսյանի՝ բերովի դեպքերը դեռ շարունակվում են։