Հասարակություն

1 մլրդ 623 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 1 մլրդ 623 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Սուբվենցիոն ծրագրերն իրագործվել են Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ծրագրեր կան, որ 2021 թվականից են. «Նաև այս փաթեթի շրջանակներում ունենք 20 մլն դրամ, երբ խնայողություններ են տեղի ունեցել ու վերադարձվում են պետական բյուջե»,- ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ 17 սուբվենցիոն ծրագրի մասին է խոսքը։