Հասարակություն

«Անկասկած, միասին կարող ենք ավելին». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացմանը։

Այս կապակցությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մասնակցել եմ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացմանը։

Համահայկական այս խոշորագույն միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայրենիքում մեկտեղելու հայ բժշկագիտական միտքը, ամրապնդելու աշխարհի հայերի համագործակցությունը, ինչպես նաև հարթակ է քննարկելու և գտնելու առողջապահական ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր ու ժամանակակից ուղիներ։

Հուսով եմ` այս միջոցառմամբ նոր մակարդակի վրա կդրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունն ու միասին հզոր հայրենիք կկառուցենք։

Անկասկած` միասին կարող ենք ավելին»։

Նախարարը նաև հրապարակել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բացման ողջույնի ելույթը։