Հասարակություն

Հիմնանորոգվում է Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր ավտոճանապարհի 10,5 կմ հատվածը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ10+500 հատվածը։ 

Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։