Հասարակություն

«Եթե բանկերի չմասնակցելը դառնում է վերաբերմունք, մենք էլ պետք է մեր քաղաքականությունը ճշգրտենք». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խնդիր ունեն պետության կողմից իրականացվող ծրագրերին բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասնակցության առումով․ «Միշտ չէ, որ բանկերն անհրաժեշտ ոգևորվածությամբ և ծավալով են մասնակցում»,- ասաց նա՝ հավելելով, սա սոցիալական պատասխանատվության բաղադրիչ է։

Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին առաջարկեց այս թեմայով խորհրդակցություն անցկացնել բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ։ Փաշինյանը դրա համար մեկամսյա ժամկետ սահմանեց։

Այս համատեքստում վարչապետը խոսեց նաև թոշակառուների անկանխիկ ծախսի դեպքում հետվճարի համակարգին. «Եթե բանկերի կողմից չմասնակցելը դառնում է վերաբերմունք և քաղաքականություն, մենք էլ պետք է մեր վերաբերմունքն ու քաղաքականությունը ճշգրտենք։ Չեմ կարծում, թե սա ընդունելի մոտեցում է»,- ասել է նա՝ չբացառելով այս թեմայով օրենսդրական նախաձեռնությունները։