ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանից առևանգված 2 հայ զինծառայողների՝ Ադրբեջանում մեկնարկած դատական նիստին։
«Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր՝ միմյանց հետ հեռախոսային խոսակցությունների մասին, և քաղաքացուց ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանաբար ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասել է Մանասյանը:
ՀՀ ՄԻՊ-ը նաև ընդգծել է, որ այս թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ. «Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո՛, պետք է քայլեր ձեռնարկվեն»։