Կառավարության այսօրվա որոշմամբ, անհետ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով։ Ըստ որոշման նախագծի, դրամական աջակցություն ստանալու համար նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը:
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 15.900.000 դրամ, որը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցներից։ Աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին։