Հասարակություն

«Միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա հետ»․ Ավանեսյան

«Միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա հետ»․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։

«Խորհրդանշական է, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա՝ պետական տոնի հետ»,–  բժշկագիտական խոշորագույն համագումարի բացմանը, ողջունելով աշխարհի բոլոր կողմերից Հայաստան ժամանած անվանի բժիշկներին, գիտնականներին, բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Միասին կարող ենք ավելին» համահայկական համագումարի այս տարվա կարգախոսը ավելի քան երբևէ արդիական է. մեկտեղելով Հայաստան-Արցախ-Սփյուռք ամբողջ ներուժը՝ հնարավոր կլինի հզորացնելու առողջապահական համակարգը։

4 տարին մեկ կազմակերպվող կարևորագույն այս միջոցառումը համահայկական բժշկագիտական մտքի հայրենիքում մեկտեղման, փորձի փոխանակման, մարտահրավերների դիմակայման ուղիների մշակման բացառիկ հարթակ է։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 8-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական