Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում հուլիսի 6-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։