Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ՆԳՆ ոստիկանութան բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները Շախմատի տան մոտ նկատել են մի խումբ անձանց, լսել բղավոցի ձայներ։ Երիտասարդները ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց, հայհոյել՝ դիտավորյալ խախտելով հասարակական կարգը:
Ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Բերման ենթարկվածներնն են Երևանի բնակիչներ 21-ամյա Մովսես Մ.-ն, 21-ամյա Վահան Վ.-ն, 19-ամյա Մանվել Ա.-ն, 21-ամյա Արտաշես Բ.-ն, 23-ամյա Արմեն Ղ.-ն, 28-ամյա Սարգիս Ա.-ն և 20-ամյա Ալեքսանդր Մ.-ն: