Հասարակություն

Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհը կլինի երկկողմանի փակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ  հուլիսի 5-ին, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ  թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին (մոտ 300 մ հատվածում) հիմնանորոգման աշխատանքների ընթացքում իրականացվելու են ժայռաքանդման աշխատանքներ։ Ճանապարհը լինելու է երկկողմանի փակ։

ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նշված ավտոճանապարհին իրականացնում է հերթապահություն: