Հասարակություն

«Պոբեդա» ավիաընկերությունը Սոչի-Գյումրի ուղղությամբ չվերթեր կիրականացնի

«Պոբեդա» ավիաընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը և աշնանն ավելացնելու է թռիչքները դեպի Հայաստան։ 

Ավիաընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ից շաբաթը չորս անգամ Սոչի-Գյումրի ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։