Վարդան Ղուկասյանը (Դոգ) տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է իր՝ Հայաստան վերադառնալու մասին։ Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու նպատակով տեսանյութն ուղարկեց Քննչական կոմիտե, որտեղից պատասխանեցին. «Քննչական կոմիտեն նման տեսանյութեր մեկնաբանող չի։
Քրեական վարույթի շրջանակում իրավական գործընթաց է նախաձեռնված եղել նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ Երբ մեղադրյալը կհայտնաբերվի ու կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին, Քննչական կոմիտեն այդ մասին կտեղեկացնի հանրությանը»։