Հասարակություն

Սահմանադրությունն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:

«1995թ.-ից ի վեր հուլիսի 5-ը մեր պետականության նշանակալի օրերից է։ 
ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիների անմիջական մասնակցությամբ և քվեով հաստատված գլխավոր փաստաթուղթն է՝ արժեհամակարգային հիմքը, որից բխում է ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարության և արդարության սկզբունքներին հավատարիմ մնալու և դրանց շուրջ միասին ապրելու, արարելու ձգտումը։ 

Սահմանադրությունը հաստատվեց մեր ժողովրդի պատմության վերելքի պահին, ինչի շնորհիվ այն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին։ 
Շնորհավո՛ր ՀՀ Սահմանադրության օրը»,- այս մասին ասվում է ուղերձում։