Հասարակություն

Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

Հ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ. հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Որոշումը կայացվել է հուլիսի 3-ին Վանկուվերում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային (տարեկան) նստաշրջանի ընթացքում: Ստանձնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը միաժամանակ դառնում է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ, որը վեհաժողովի կառավարման հիմնական մարմինն է: