Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևելյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 5-ի, 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։