Հասարակություն

Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցում տեղադրվել է երկլեզու ցուցանակ՝ իտալերեն և հայերեն

Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) անվան եկեղեցում, որտեղ պահվում են Լուսավորչի մասունքները, տեղադրվել է երկլեզու ցուցանակ: Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Լուսավորիչը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է: Սուրբ Գրիգոր Հայի Եկեղեցուն հարակից համանուն փողոցը ոչ միայն Նեապոլի, այլև Իտալիայի ամենահայտնի և իտալացիների և օտարերկրացիների ամենասիրված փողոցներից մեկն է»,- գրել է Ավինյանը: