Հասարակություն

Կոտայքի մարզում քամու հետևանքով ծառը վնասել է ավտոմեքենան

Հուլիսի 4-ին, ժամը 19:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է և ընկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը և ծառի ճյուղը (մոտ 20 մ) հեռացրել ավտոմեքենայի վրայից:

Հուլիսի 4-ին, ժամը 19:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 127 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է և միակողմանի փակել ճանապարհը։ Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։