Հասարակություն

Կալանավորված անձի մոտից հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Կալանավորված անձի մոտից հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքում այլ հիմնարկ տեղափոխվելուց առաջ օրենքով սահմանված կարգով կալանավորված անձ Ռ.Ղ.-ն ենթարկվել է անձնական զննության, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 18 դեղահաբ։

Հիմնարկի բուժակը տեսակը պարզելու նպատակով ստուգել է դրանք և հայտնել, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 15 հատը դիազեպամ տեսակի հոգեմետ դեղահաբ է, իսկ 3 հատը՝ անհայտ տեսակի։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական