Հասարակություն

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ - Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: