Հասարակություն

ԲԴԽ-ն դադարեցրեց Կրակեմ Հրաչի որդու՝ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները

ԲԴԽ-ն քննելով  Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որոշել է այն բավարարել։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական  խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից և վերջնական է»։