Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյան Վլադիմիրի եղբայրը՝ Լեոն։
«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝ Մարինա Սահակյանին։
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,- ասվում է հաղորդագրությունում: