Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա և Ղուկասավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:
Ըստ shamshyan.com-ի, պարզվել է, որ այրվում են կուտակված աղբ և պլաստմասե իրեր: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: