Հուլիսի 1-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Արեգ Ս․-ն։ Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 26-ին՝ «Արարատ» բժշկական կենտրոնից։ Իսկ նշված կենտրոն էր տեղափոխվել տան պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։
2-ամյա Արեգ Ս.-ն է հիվանդանոց էր տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից: Ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել էր պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին էր հենվել, որը բացվել էր և երեխան վայր էր ընկել բետոնապատ գետնին: