Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հանդիպել է կենդանասերների հետ, քննարկել թափառող շների խնդիրն ու ամփոփել այս տարվա ընթացքում արված աշխատանքները:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն» անվանափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»:
Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը:
Մեկնարկել է նոր կրթական ծրագիր. Ինչպե՞ս ճիշտ մոտենալ շներին և ի՞նչ չանել: Շները հաճախ կծում են քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով: