Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 29-ի նիստում որոշում է կայացվել բարձրացնել նվազագույն կենսաթոշակների և նպաստների չափերը, ինչպես նաև հաստատվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թթ.-ի գործողությունների ծրագիրը։
Այդ փոփոխություններով՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թ.-ը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։
Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ 2023 թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի 36 հազար դրամ՝ ներկայիս 31 հազար 600 դրամի փոխարեն։ Ըստ էության, 2018 թ.-ի համեմատ, սույն փոփոխությամբ նվազագույն կենսաթոշակի չափը աճել է 20 հազար ՀՀ դրամով կամ 225 տոկոսով:
Այս տարվա առաջին եռամսյակում պարենային զամբյուղի ամսական արժեքը 1 շնչի հաշվով կազմել է 36 հազար 188 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 66 հազար 943 դրամ։