Հունիսի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վիրաբ Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Ե.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրի տեղեկություններով` վարորդը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Սիսիանում գործող ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն: