Հասարակություն

Ապամոնտաժվել են Տիկնիկային թատրոնի շենքի տանիքի փայտե կառուցատարրերը և թիթեղները

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Հունիսի 29-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը և թիթեղները՝ մոտ 10 քմ։