Հասարակություն

Մարտունի-Գավառ ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը՝ մահացել

Հունիսի 29-ին, ժամը 12:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի խաչի մոտ ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և կողաշրջվել. կա զոհ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային: