Հասարակություն

Պետական բյուջեով գրեթե կկրկնապատկվեն առողջապահության ոլորտի ծախսերը

Պետական բյուջեով գրեթե կկրկնապատկվեն առողջապահության ոլորտի ծախսերը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջապահության ոլորտի ծախսերը միջնաժամկետ հատվածում գրեթե կկրկնապատկվեն՝ 2026թ. հասնելով շուրջ 287 մլրդ դրամի` 2023թ. 149 մլրդ դրամի դիմաց:

«Առողջապահությունը, որպես սոցիալական ոլորտ, պետական բյուջեի հիմնական ծախսային գերակայություններից մեկն է:

Կառավարության այսօրվա նիստում` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի 2024-2026 ծրագրի քննարկման ժամանակ նշվել է, որ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության ապահովման նպատակով 2024 թվականի 2-րդ կիսամյակից սկսած, աստիճանաբար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը:

Այն կուղղվի առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:

Առողջապահության ոլորտի ծախսերը միջնաժամկետ հատվածում գրեթե կկրկնապատկվեն՝ 2026թ. հասնելով շուրջ 287 մլրդ դրամի` 2023թ. 149 մլրդ դրամի դիմաց»,- հայտնում են ԱՆ-ից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական