Հասարակություն

ԱԻ փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց, պաշտոնից ազատվել են արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Արա Նազարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 30-ից դադարեցվում է ԱԻ նախարարության գործունեությունը:

Երեկ էլ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարարի պաշտոնից ազատելու մասին։