Հասարակություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը ժամանել է Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության դեսպան, Պատժամիջոցների համակարգման գրասենյակում հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենին։

Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ: