Հասարակություն

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցողներին դեղերը կտրամադրվեն անվճար

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:

Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:

Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:

ՀՀ ԱՆ-ն հրապարակել է նաև այդ դեղերի ցանկը։