Հասարակություն

Օգոստոսի 1-ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, թե օգոստոսի 1–ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ։

Նրա խոսքով, մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնային տարին էր, և սակագնի վերանայման գործընթաց ձեռնարկվելու է:

Անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, Բաղրամյանն ասել է. «Փոխարժեքն ընդհամենը մի գործոն է, որն ազդում է այդ սակագնի ձևավորման վրա: Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել այս գործընթացում, բայց չմոռանանք, որ մեր սպառողների շուրջ 70%-ն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից:

Միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին, իսկ մնացած 70% սպառողի համար սահմանված է փոխարժեքի բանաձև, և արդեն իսկ իրենց բացարձակ ամսական վճարումները նվազել են»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։