Հասարակություն

Յուրաքանչյուր ծնող պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված. պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագի» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել Բաղրամյան 3 հասցեում գտնվող BAN ակումբ, որտեղ հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթոդոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ։

• Անհերքելի ճշմարտություն է, որ ոստիկանությունը հրատապ ռեժիմով պետք է ահռելի ծավալով միջոցառումներ իրականացնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նախականխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։

• Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները։

• Յուրաքանչյուր ծնող իր հերթին պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված։

• Ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները։ Հանրությունն էլ պետք է իրազեկված լինի, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, որ հանրային օբյեկտներում ինչ ռիսկեր կան»։