Հասարակություն

Պատրոն Դավոն 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի  որոշմամբ՝ 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։ 

Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխարինվեց գրավով՝ համակցված բացակայելու արգելքով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 16:00-ին։