Հասարակություն

Հայ-սինգապուրյան համագործակցության արդյունքում ՀՀ-ում սրտի՝ փոքր կտրվածքներով վիրահատություններ են կատարվում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սինգապուրի ազգային համալսարանի պրոֆեսոր Թեոդորոս Քոֆիդիսին և հայ անվանի կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին։

«Ուրախ էի այսօր հանդիպելու աշխարհի առաջատար համալսարաններից մեկի` Սինգապուրի ազգային համալսարանի, Սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Թեոդորոս Քոֆիդիսի և հայ անվանի կարդիովիրաբույժ Մհեր Սուսանիի հետ:

Քննարկել ենք փոխգործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև գործուն կապեր հաստատելու ուղիները: Հայ-սինգապուրյան համագործակցությունն արդեն արդյունք է տվել. սրտի մինի ինվազիվ վիրահատություններ մեր երկրում էլ են կատարվել:

Գործակցությունը կայացած է նաև փորձի փոխանակման, մասնագիտական շարունակական զարգացման ուղղությամբ: Փոխադարձ այցերը հնարավորություն են տալիս ծանոթանալու երկրների կուտակած փորձին, քննարկել Հայաստանում սրտի մինի ինվազիվ, այսինքն՝ փոքր կտրվածքներով վիրահատություններ կատարելու հնարավորությունները»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: