Հասարակություն

Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեն Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացրել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։

«Հ․ Շահինյանին վերաբերող նույն քրեական վարույթի շրջանակներում, ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա Հ․ Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում։ Ոստիկանությանը տրվել է նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն»,- տեղեկացանք ՀՀ ՔԿ-ից։