Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում․ հրավառության փոխարեն՝ հրացան

Կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկն իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք, նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։ Կրակոցներ արձակելու կասկածանքով բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին։ 

Նա փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ  թոռան ծնունդն է եղել, հրավառության գումար չուներ և իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։ Նախաձեռնվել է վարույթ։