Հասարակություն

ՀՀ քաղաքացիները նույնականացման քարտերով ե՞րբ կկարողանան ճամփորդել Վրաստան

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ներկայացրեց նախագիծը՝ հիշեցնելով, որ այն կնքվել է 2023թ. հունվարի 12-ին։ Նրա խոսքով, Վրաստանի հետ հարաբերությունները, դրանց շարունակ զարգացումն ու խորացումը կառավարության առաջնայնություններից է։

«Այցերի դյուրինացումը կհեշտացնի միջմարդկային կապերը։ Հիմնական փոփոխությունը դրան է նվիրված»,- ասաց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիստ Խանդանյանը նշեց, թե նախագծի ընդունումից հետո երկու երկրների քաղաքացիները կկարողանան ճամփորդել առանց անձնագրերի՝ միայն նույնականացման քարտերով. «Վրաստանի մեր գործընկերներն արդեն վավերացրել են նախագիծը, և Հայաստանի կողմից վավերացվելուց, ներպետական ընթացակարգերն ավարտվելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ու քաղաքացիները կկարողանան օգտվել այդ հնարավորությունից»։

Խանդանյանը խնդրեց ԱԳՆ-ին, որպեսզի պատշաճ իրականացնել հանրությանը. «Կոնկրետ նշել, թե ո՞ր օրվանից է ուժի մեջ մտնելու համաձայնագիրը, որովհետև քաղաքացիները սպասում են դրան»։