Հասարակություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ուղարկվել Սամվել Մայրապետյանին ու ընտանիքի անդամներին

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել գործարար, այս պահին հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին, նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին, որդուն՝ Միքայել Մայրապետյանին, ինչպես նաև նույն՝ թիվ 22-82-20 ուսումնասիրությամբ ևս մի քանի շահագրգիռ անձի՝ Սվետլանա Հակոբյանին և Լևոն Սուլթանյանին։

Նրանք դատախազություն են հրավիրվել հուլիսի 4-ին։ Սամվել Մայրապետյանին ուղղված ծանուցագրում նշված է, որ նրան պատկանող գույքը ենթակա է բռնագանձման, իսկ մյուս անձանց գույքի վերաբերյալ կազմվել է ամփոփագիր։