Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փորձից Պրիգոժինի հրաժարումից:
«Պրիգոժինի ֆենոմենալ ընտրությունը... Դուք գրեթե զրոյացրիք Պուտինին, վերահսկողության տակ առաք կենտրոնական իշխանությունը, հասաք Մոսկվա և հանկարծ... նահանջեցիք։
Որովհետև կասկածելի հեղինակություն ունեցող մի շատ կոնկրետ միջնորդ (Լուկաշենկոն) անվտանգության երաշխիքներ է խոստացել այն անձից (Պուտինից), ով հրամայել էր ձեզ ոչնչացնել այսօր առավոտյան»,- գրել է Պոդոլյակը:
Նրա խոսքով՝ թեև ոչ առանց օգուտի՝ Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին/պետությանը և ցույց տվեց, որ բռնության մոնոպոլիան այլևս չկա։