Հասարակություն

Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են «KamAZ» բեռնատարը և «MAZ»  ջրատարը․ կա տուժած

Հունիսի 24-ին, ժամը 15:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհից Առնո Բաբաջանյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում՝ էստակադայի մոտակայքում, բախվել են «KamAZ» մակնիշի  բեռնատարը (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1959 թ.) և «MAZ» մակնիշի  ջրատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1950 թ.), վերջինիս կցված մոտոպոմպից առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք (բենզին)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները, իսկ «KamAZ» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս բերվել արգելափակումից։ Փրկարարներն Է․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։