ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ։
Նախարարությունը նաև ներկայացրել է քայլերի հերթականությունը, թե ինչպե՞ս պետք է իրականացնել անկանխիկ վճարումները։
Հիշեցնենք, որ Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը նախորդ տարվա հուլիսի 1-ից արդեն իսկ կատարվում է անկանխիկ եղանակով։