Հասարակություն

Փլուզում՝ Ղարիբջանյան փողոցում

Հունիսի 23-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է վթարային տան (կառուցված 1939 թ.) արտաքին պատը՝ մոտ 20 քմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։