Հասարակություն

Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհ սելավային հոսքի պատճառով երկկողմանի փակ է

Հունիսի 22-ին, ժամը 17։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։